13 09 2018

ԱՄՆ-ն հակառուսական պատժամիջոցների «շատ կոշտ փաթեթ» է պատրաստում

ԱՄՆ-ն հակառուսական պատժամիջոցների «շատ կոշտ փաթեթ» է պատրաստում

ԱՄՆ պետքարտուղարի՝ բիզնեսի և տնտեսության հարցերով օգնական Մանիշա Սինգհը սեպտեմբերի 13-ին՝ Ներկայացուցիչների պալատի լսումների ժամանակ, հայտնել է, որ Պետքարտուղարությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «կոշտ փաթեթ» է պատրաստում, գրում է Коммерсантъ-ը։

Նրա խոսքով՝ Մոսկվան ամերիկացի փորձագետներին թույլ չի տվել ռուսական քիմիական օբյեկտների ստուգումներ իրականացնել և քիմիական և կենսաբանական զենք չօգտագործելու երաշխիքներ չի ներկացրել ։

«Մենք ծրագրում ենք գործի դնել պատժամիջոցների երկրորդ շատ կոպիտ փաթեթը»,- ասել է պետքարտուղարի օգնականը։ Նա հայտնել է, որ միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի «այնպիսի վարքը, ինչպիսին ցուցադրել է Ռուսաստանը, հատկապես թունավորելով և սպանելով սեփական քաղաքացիներին»։

ԱՄՆ-ն պաշտոնական ալիքներով մուտքի թույլտվություն չի խնդրել դեպի քիմիական օբյեկտներ՝ ստուգումներ անցկացնելու համար, հայտնել է ռուսական ԱԳՆ-ի աղբյուրը, որի խոսքով «ողջ քիմիական զենքը Ռուսաստանի Դաշնությունում ոչնչացվել է նշված ժամկետում, նույնիսկ ավելի շուտ՝ նախորդ տարվա հոկտեմբերին»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ