13 09 2018

Հեղափոխական բոլշևիկյան ձևով փորձել ամեն ինչ մաքրել, նշանակում է ամեն ինչը ջախջախել․ քաղաքագետ. Tert.am

Հեղափոխական բոլշևիկյան ձևով փորձել ամեն ինչ մաքրել, նշանակում է ամեն ինչը ջախջախել․ քաղաքագետ. Tert.am

Նույնիսկ կասկած չունեմ, որ գործարարներն առայժմ ձեռնպահ կմնան ՀՀ-ում նոր ներդրումներ իրականացնելուց. Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը՝ ընդգծելով միջազգային որոշ ընկերությունների նկատմամբ եղած խոչընդոտները: «Նրանք դեռ կսպասեն՝ հասկանալու համար, թե ինչ է իրենից ներկայացնում այս պոպուլիստ, դեմագոգ ու կիսագրագետ մարդկանց կառավարությունը Հայաստանում»,- ասաց նա:

Անդրանիկ Միհրանյանը որպես օրինակ բերեց ռուս գործարարների հետ վարչապետի հանդիպումը և նշեց, որ բավական քննադատական խոսքեր եղան: «Եղել են դժգոհություններ ռուս գործարարների կողմից, և անհանգստությունները եղել են ընդհանուր, և երբ ասվել է սևեր ու սպիտակներ, այդպիսի հարց էլ է եղել, որ եթե բաժանում եք սևերի ու սպիտակների, դուք ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք, որ մարդիկ պետք է գան ներդրումներ անեն, և հանկարծ կարող է վաղն ասեն՝ դուք սպիտակներից չեք, սևերից եք»,-ասաց նա:

Քաղաքագետը նշեց, որ չորս ամիս անցել է, բայց այս կառավարությունը նույնիսկ փորձ չի արել ձևակերպելու, թե ինչպիսի տնտեսական ծրագիր են պատրաստել։ «Իհարկե, հեղափոխությունը, որն անցնում է կոռուպցիայի դեմ պայքարի դրոշի տակ, ենթադրում է, որ ինչ-որ մաքրում պետք է լինի հասարակության մեջ, բայց այդ ամբողջ հեղափոխական մաքրումը կբերի ճիշտ հակառակ արդյունքների, որովհետև այդպես՝ հեղափոխական բոլշևիկյան ձևով փորձել ամեն ինչ մաքրել, նշանակում է՝ ամեն ինչը կոտորել, ջախջախել և այլն: Կարող եմ ասել, որ այդ տղան, որ ուզում էր դառնալ ղեկավար,  նա որևէ «գառաժ» ղեկավարե՞լ է. եթե մարդը «գառաժ» չի ղեկավարել, ընդհանրապես ղեկավարման փորձ չունի, մասշտաբ չունի, հասկացողություն չունի, միայն ունենալով լավ ցանկություններ՝ որևէ հաջողության չի հասնի: Այդ լավ ցանկություններով կարող է և՛ իրեն, և՛ ժողովրդին տանել դեպի կործանում: Ինչպես ասում են, բարի ցանկություններով սալահատակված է ճանապարհը դեպի դժոխք»,- ասաց նա:

Նյութն ամբողջությամբ կարդացեք Tert.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ