11 09 2018

Սա դավադրություն է ՀՀ պետականության նկատմամբ. Փաշինյանը` գաղտնալսման մասին

Սա դավադրություն է ՀՀ պետականության նկատմամբ. Փաշինյանը` գաղտնալսման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին ելույթ ունենալիս ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումն ու հրապարակումը որակել է դավադրություն Հայաստանի պետականության նկատմամբ: «Հանձնարարել եմ ԱԱԾ-ին, ոստիկանությանը ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել դավադրությունը կազմակերպածներին և նրանց ենթարկել ամենախիստ պատասխանատվության»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ երբ ինքը դեռ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր էր, թերթում հրապարակվել էր տեղեկություն, որ որոշ օլիգարխների և պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդիկ ձեռք են բերել գաղտնալսման սարքեր և պետության հատուկ ծառայություններին զուգահեռ հատուկ ծառայություններ են ստեղծել պետության մեջ:

«Այդ բոլոր հատուկ ծառայությունները հայտնաբերվելու և ոչնչացվելու են: Բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են, և ես այստեղից ԱԱԾ-ին և ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր՝ բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հրամայեյով ԱԱԾ-ին և Ոստիկանությանը զինաթափել օլիգարխների թիկնազորներն ու այդ մասին 2 ժամվա ընթացքում զեկուցել իրեն։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ