07 09 2018

Չունի՞ արդյոք Բաքվում ԱՄՆ դեսպանի թեկնածուն կանխակալ վերաբերմունք․ Հայ դատի հանձնախումը մտահոգ է

Չունի՞ արդյոք Բաքվում ԱՄՆ դեսպանի թեկնածուն կանխակալ վերաբերմունք․ Հայ դատի հանձնախումը մտահոգ է

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) Կոնգրեսի անդամներին հորդորել է ամենայն զգուշությամբ ուսումնասիրել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած թեկնածությունը, հայտնում է Asbarez-ը։ Թրամփը պատրաստվում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակել Իրլի Լիտցենբերգերին, ով կարիերային դիվանագետ է և ներկայումս բարձր պաշտոն է զբաղեցնում Պետքարտուղարությունում։

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը դիմել է ամերիկահայերին, Հայաստանի բարեկամներին, իրավապաշտպան ակտիվիստներին և խաղաղության համար պայքարողներին ու խնդրել այդ հարցով դիմել նահանգային սենատորներին։ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը պատրաստվում է քննարկել դեսպանի պաշտոնում Լիտցենբերգերի թեկնածության հաստատումը:

Նախկինում Բարաք Օբամայի կողմից դեսպանի պաշտոնում առաջադրված թեկնածու Մեթյու Բրայզան Սենատի կողմից երկու անգամ մերժվել է որպես դեսպան աշխատելու հարցում, քանի որ սենատորները լուրջ կասկածներ են ունեցել Ադրբեջանին, հայ-թուրքական հարաբերություններին նրա կանխակալ վերաբերմունքի հարցում: ԱՄՆ սենատորներն Ադրբեջանում դեսպանի պաշտոնում առաջադրված թեկնածուներին հարցաքննելիս առանձնակի ուշադրություն են դարձնում խաղաղ բանակցային գործընթացի, հրադադարի ռեժիմի ամրապնդման, Ալիևի ռեժիմի վերաբերյալ ունեցած անհանգստությունների հարցերին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ