Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Առաջին ալիքի եթերում հայտարարել է,որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն իր ազգային արժույթն օգտագործում է «վատ» պետություններին պատժելու նպատակով։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ն դոլարի միջոցով իր ուզածի պես մանիպուլյացիներ է անում, ինչ-որ մեկին պատժելու ցանկություն ունենալու դեպքում այն կիրառում է որպես ազդեցության լծակ:
«ԱՄՆ-ն անմիջապես դադարեցնում է դոլարով իրականացվող ցանկացած բանկային գործողության սպասարկում, ընդ որում՝ նա այդպես է վարվում ոչ միայն այն երկրի հետ, որին ցանկանում է պատժել, այլև այլ պետությունների հետ, որոնք հարաբերություններ ունեն տվյալ երկրի հետ»-նշել է Սերգեյ Լավրովը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը