03 09 2018

Ուզում եք երկա՞ր մնալ վարչապետ, բարի եղեք գործով զբաղվել. Աշոտյանը՝ Փաշինյանին

Ուզում եք երկա՞ր մնալ վարչապետ, բարի եղեք գործով զբաղվել. Աշոտյանը՝ Փաշինյանին

ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը, թե կառավարությունն աշխատում է ԱԺ ինքնալուծարման մասին սահմանադրական փոփոխությունների փաթեթի վրա: Աշոտյանը նշել է՝ լավ կլինի, որ այս կառավարությունը վերջապես կենտրոնանա իր բուն պարտականությունների կատարման վրա։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է , որ կառավարությունը աշխատում է Ազգային Ժողովի ինքնալուծարման մասին սահմանադրական փոփոխությունների փաթեթի վրա։ Լավ կլինի, որ այս կառավարությունը վերջապես կենտրոնանա իր բուն պարտականությունների կատարման վրա և աշխատի մարդկանց սպասելիքները արդարացնելու ուղղությամբ. բարելավի մարդկանց կյանքը, ամրապնդի Հայաստանի և Արցախի անվտանգությունը, վարի արդյունավետ արտաքին քաղաքականություն, զարգացնի ժողովրդավարությունը։ ԱԺ-ն մեղավոր չէ, որ ձեզ մոտ առ այսօր ոչինչ չի ստացվում ու այս տեմպերով դժվար էլ ստացվի։ Ուզում եք երկա՞ր մնալ վարչապետ, ապա բարի եղեք գործով զբաղվել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ