03 09 2018

Պուտինի շնորհավորանքը զանգ էր ոչ թե Ռոբերտ Քոչարյանին, այլ Նիկոլ Փաշինյանին․ Ստանիսլավ Տարասով․ Factor.am

Պուտինի շնորհավորանքը զանգ էր ոչ թե Ռոբերտ Քոչարյանին, այլ Նիկոլ Փաշինյանին․ Ստանիսլավ Տարասով․ Factor.am

Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը հարցազրույց է տվել Factor.am-ին։

-Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ քննարկվելու է նաև Ռոբերտ  Քոչարյանի կալանավորման հարցը։ Կարծում եք՝ նման օրակարգ կարո՞ղ է լինել, և եթե այո, չե՞ք գտնում, որ սա միջամտություն է ՀՀ ներքին գործերին։ Ինչպես նաև Վլադիմիև Պուտինի կողմից Հայաստանի նախկին նախագահին շնորհավորելը, ինչը դիտարկվում է որպես ՀՀ վճռաբեկ դատարանին ուղղորդելու փորձ։

-Ինչ միջամտություն, Հայաստանի սահմանադրությամբ՝ ՀՀ նախագահները անձեռնմխելի են։ Սա առաջին, և երկրորդ․ երբ Փաշինյանն այցելեց Սոչի՝ Պուտինի հետ հանդիպման, նրանք, ամեն դեպքում, պայմանավորվել էին, որ հայկական կողմը նախկինների հետ հաշիվներ չի մաքրելու և աշխատելու են ապագայի մոդելների վրա, ինչի համար էլ ստացավ Պուտինի աջակցությունը։ Բայց Հայաստան վերադառնալով՝ Քոչարյանը կալանավորվեց։ Հիմա Պուտինի՝ Քոչարյանին շնորհավորելու մասով․ սա կոչվում է՝ զանգ ոչ թե Քոչարյանին, այլ Նիկոլ Փաշինյանին։

-Ինչո՞ւ։ Եվ արդյո՞ք սա միջամտություն չէ ՀՀ ներքին գործերին։

-Ոչ, նա շնորհավորել է նախկին նախագահին, որն արդեն իսկ ազատ էր։ Չէ՞, որ նրան բանտ չի զանգահարել, տուն է զանգել և ինչ է՝ Քոչարյանին արգելված է հեռախոսով խոսե՞լը։ Իսկ այն, որ Հայաստանը Խաչատուրովի հետ այդ պատմությամբ իմիջային վնաս հարցրեց ՀԱՊԿ-ին՝ քրեական հետապնդում սկսելով  այն գեներալի նկատմամբ, որը համարվում է միջազգային պաշտոնյա և որը հիմա ղեկավարում է ՀԱՊԿ-ը․․․

-Այսինքն՝ Քոչարյանին շնորհավորելը Խաչատուրովի քրեական հետապնդման հայելային պատասխա՞նն էր։

-Իհարկե։ Հարցը Խաչատուրովը չէ, կարող էին հետ կանչել և, եթե նրա նկատմամբ ինչ-որ բաներ կան, թող դատեին, բայց սկզբում Փաշինյանը պարտավոր էր փակ նամակով դիմել ՀԱՊԿ անդամ-պետություններին, բացատրեր իրավիճակը, նախ, նրանք  միասին պետք է որոշեին՝ տալի՞ս են Խաչատուրովին, թե՝ ոչ, եթե այո, ապա Խաչատուրովը նախ կկորցներ միջազգային չինովնիկի իր կարգավիճակը, ապա սկսվեր այդ հետապնդումը։

-Տպավորություն է, որ ՌԴ իշխանություններն անտարբեր չեն ՀՀ նախկին իշխանավորների, մասնավորապես, Քոչարյանի նկատմամբ։

-ՌԴ-ն շատ բաներում անտարբեր է, մասնավորապես, նրա նկատմամբ, ինչ կատարվում է Մեծ Բրիտանիայում, բայց Հայաստանը 1994 թվականից ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է, և, իհարկե, անտարբեր չենք այն ամենի նկատմամբ, ինչ ձեզ մոտ կատարվում է։

-Իսկ ինչո՞վ է Քոչարյանի կալանավորումը վտանգում ՌԴ շահերը։

-Հարցը դա չէ, և Ռուսաստանը չէ, որ ընդունել է  ձեր Սահմանադրությունն ու օրենսդրությունը, որը երաշխավորում է ՀՀ նախկին նախագահի անվտանգությունը։ Եվ, կներեք, վաղը կարող է՝ Փաշինյանին են պատասխանատվության ենթարկում, ասում, թե նա դեմ է եղել սահմանադրական կարգին։ Սա երկսայրի սուր է։ Եվ  Փաշինյանը պետք է հասկանա, որ պետք չէ փորփրել անցյալը, քանի որ սուրը երկսայրի է․ այսօր այն կտրում է Քոչարյանին, վաղը, միգուցե, իրեն։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք Factor.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ