31 08 2018

Հեռացումներ՝ «Երկիր Ծիրանի»-ից և ավագանու նախընտրական ցուցակից

Հեռացումներ՝ «Երկիր Ծիրանի»-ից և ավագանու նախընտրական ցուցակից

3 անդամ լքել են «Երկիր Ծիրանի» կուսակցությունը և ավագանու նախընտրական ցուցակը:

Այս մասին տարածած մամուլի հաղորդագրության մեջ հայտնում է «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Մարինա Խաչատրյանը։

Հայտարարությունը ներկայացնում ենք աբողջությամբ.

«Ներքոստորագրյալ անձանցով որոշում ենք կայացրել դուրս գալ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից և Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ցուցակից։ Որոշման համար պատճառ են հանդիսացել Մեր գնահատմամբ խոսքի և գործի անհամապատասխանությունը։ Շնորհակալ ենք «Երկիր Ծիրանի» կուսակցության բոլոր անդամներին և լրագրողական աշխարհին համատեղ հետաքրքիր աշխատանքի համար։

Հարգանքներով` Մարինա Խաչատրյան, Խաչատուր Շահբազյան, Կոնստանտին Ղարիբյան, Աստղիկ Պետրոսյան»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ