29 08 2018

Կողջունենք ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական աջակցությունը․ Արարատ Միրզոյան

Կողջունենք ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական աջակցությունը․ Արարատ Միրզոյան

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նամակ է ուղղել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար տիկին Նատալյա Վուտովային՝ ընտրական օրենսդրության բարեփոխումների մշակման և իրագործման հարցում ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական աջակցությունը ստանալու նպատակով:

Նամակում մասնավորապես ասվում է. «Երկրում տեղի ունեցած քաղաքական վերջին զարգացումներից հետո ՀՀ նոր կառավարությունը հանձնառել է ազատ և արդար արտահերթ ընտրություններ անցկացնելու պարտավորությունը՝ նպատակ ունենալով հանրային վստահություն ձևավորել ընտրական գործընթացների և համապատասխան հաստատությունների նկատմամբ: Ընտրական օրենսդրության անհապաղ բարեփոխման անհրաժեշտության պայմաններում մենք կողջունենք Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական աջակցությունն իրավական և ինստիտուցիոնալ մակարդակներում՝ ապահովելու առաջիկա ընտրությունների պատշաճ մակարդակով կազմակերպումն ու իրականացումը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ