ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է համացանցում տեղ գտած տեղեկություններն այն մասին, որ Հայաստանը հետաքրքրվում է հնդկական հրթիռահրետանային Pinaka համակարգով:
«Այս առնչությամբ պարզաբանենք, որ ՀՀ Զինված ուժերի պատվիրակությունը Հնդկաստանում հանդիպել է ոլորտի պատասխանատուներին, ծանոթացել շատ զինատեսակների հետ։ Դրանցում կան առանձին հետաքրքրություն ներկայացնող զինատեսակներ»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
Հաղորդվել էր, որ Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերել հնդկական Pinaka հրթիռահրետանային համակարգի նկատմամբ։ Ըստ համակարգի մշակող երկրի Զենքի հետազոտման ու մշակման հիմնադրամի (ARDE) տնօրեն Կ․Մ․ Ռաջանի՝ Հայաստանը հետաքրքրված է հրթիռների 2 տարբերակներով, ընթանում են բանակցություններ 2 կառավարությունների միջև։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը