Ավստրալիայում առանցքային նախարարներ՝ ֆինանսների նախարար Մառիաս Կորմաննը, կապի և արվեստների նախարար Միթչ Ֆայֆիլդը և զբաղվածության ու ինովացիաների նախարար Միքելիա Քեշը, որոշել են հրաժարական տալ։ Ինչպես հայտնել են քաղաքական գործիչները համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, որը հեռարձակվել է Sky News Australia հեռուստաընկերությամբ, այսպիսով նրանք աջակցում են Լիբերալ կուսակցության կոալիցիայի արտահերթ նիստ հրավիրելու պահանջին՝ «ղեկավարության հանդեպ անորոշությունը վերացնելու» համար, գրում է Kp.ua-ն։
Զրկվելով Լիբերալ կուսակցության միանգամից երեք նախարարից՝ կուսակցության առաջնորդ և վարչապետ Մալքոլմ Թյորնբուլլը կարող է հրաժարականի առաջ կանգնել արդեն այսօր։
Ավելի վաղ ներքին գործերի նախկին նախարար Փիթեր Դաթթոնը հայտնել էր, որ մտադիր է երեք օրվա մեջ երկրորդ անգամ վիճարկել Թյորնբուլի ղեկավարությունը կուսակցությունում։ Այս մասին նա գրել էր թվիթերյան իր էջում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը