23 08 2018

Մեր միջնորդական ջանքերը ԼՂ հարցով շարունակվում են․ Մարիա Զախարովա

Մեր միջնորդական ջանքերը ԼՂ հարցով շարունակվում են․ Մարիա Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է նաև ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ-ների հնարավոր հանդիպմանը։ Այս մասին գրում է Trend գործակալությունը։

Մարիա Զախարովան պատասխանել է լրագրողի այն հարցին, թե երբ կարող է Մոսկվայում տեղի ունենալ երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քննարկման շրջանակում։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է․ «Եթե հանդիպումներ լինեն, մենք կիրազեկենք այդ մասին: Մեր միջնորդական ջանքերը շարունակվում են, կապի մեջ ենք կողմերի հետ տարբեր ձևաչափերում: Դա գործնականում այն ամենն է, ինչ կա այսօրվա դրությամբ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ