22 08 2018

Մոսկվան տեղյակ չէ Փաշինյանի՝ ՌԴ-ի հետ աննախադեպ ծրագրից․ REGNUM

Մոսկվան տեղյակ չէ Փաշինյանի՝ ՌԴ-ի հետ աննախադեպ ծրագրից․ REGNUM

Օգոստոսի 17-ին՝ Երևանում տեղի ունեցած հանրահավաքին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաքվածներին խոստացավ, որ «շուտով Մոսկվայի հետ իրագործվելու է աննախադեպ հումանիտար նախագիծ, որը Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կհասցնի չտեսնված բարձրության, նախագիծ, որը երկու երկրների հարաբերությունները կբարձրացնի նախկինում չտեսնված մակարդակի»։

REGNUM գործակալության՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի աղբյուրները հրաժարվել են մեկնաբանել Փաշինյանի «աննախադեպ ծրագիրը» «համապատասխան տեղեկությունների բացակայության պատճառով»։ Հարցին, թե ինչ նկատի ունի Փաշինյանը, երբ խոսում է այդ ծրագրի նախապատրաստման «համապատասխան գործընթացների նախօրոք անցկացման» մասին, տրվեց հետևյալ պատասխանը․ «Ոչ ոք չգիտի, թե ինչ է դա նշանակում»։ Այնուհետև պարզաբանեցին՝ բացառված չէ, որ Փաշինյանի կառավարությունում մշակվում է ինչ-որ հատուկ «ռուսական նախաձեռնություն»։

Միաժամանակ Մոսկվայում ուշադրություն են դարձրել Փաշինյանի՝ հանրահավաքին հնչած այն հայտարարությանը, որ «նախկին իշխանությունների օրոք բազմաթիվ բացասական գործոններ են վերագրվել Ռուսաստանին, կոռումպացված իշխանություններն իրենց գործողությունները ցանկացել են գցել Ռուսաստանի վրա»։ Իսկ այժմ Ռուսաստանի անունը «նոր ծրագրերի» համար օգտագործելու ժամանակն է, գրում է գործակալությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ