Ադրբեջանի իշխանություններն արգելել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական կուցակության պատգամավոր Ալբերտ Վայլերի մուտքը երկիր, գրում է DW-ն՝ հղում տալով Bild թերթին։
Վայլերը 2014 և 2016 թվականներին եղել է Լեռնային Ղարաբաղում, և այժմ Ադրբեջանը նրան «անցանկալի անձ» է համարում։ Մուտքի արգելք սահմանելու որոշումն ընդունվել է բարձր մակարդակով, այնպես որ ադրբեջանցի դեսպանի հետ բանակություններն այդ մասին ապարդյուն են ավարտվել։
Գերմանիայի՝ Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների խորհրդարանական խմբի փոխնախագահ Ալբերտ Վայները պետք է օգոստոսի 24-ին Մերկելին ուղեկցեր Վրաստան, Հայաստան և Ադրբեջան։
Վայլերն իր անհանգստությունն է հայտնել տարածաշրջանում տիրող իրավիճակի հետ կապված։ «Ադրբեջանը մեծ հաճույքով իրեն որպես դեմոկրատական պետություն է ներկայացնում։ Այս գործողությունները դեմոկրատական ճանապարհով ընտրված պատգամավորի դեմ են և ոչ մի ընդհանուր բան չունեն դեմոկրատիայի հետ»,- ասել է նա։ Պատգամավորը պատրաստվում է հրաժարվել ուղևորությունից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը