14 08 2018

Եվս մեկ ուղիղ եթեր՝ Նիկոլ Փաշինյանից

Եվս մեկ ուղիղ եթեր՝ Նիկոլ Փաշինյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 14-ին ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ հայտնել է՝ Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ժողովրդի իշխանություն, ՀՀ-ում գոյություն չունի որևէ ուժ, որն ի վիճակի լինի կանգնեցնել ժողովրդի իշխանության հաղթանակը։ 

«Ով որ կփորձի կանգնել այդ ճանապարհին, կհայտնվի պատմության աղբանոցում, և ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ, ինչպես նախկինում բազմիցս ասել եմ Հանրապետության հրապարակում՝ ձեր առաջ կանգնելով, Հայաստանի Հանրապետությունում օրինականության հաստատումն այլընտրանք չունի։ Պետության և ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության։

Այս ճանապարհը՝ օրինականության հաստատման ճանապարհը, այլընտրանք չունի, և բոլորը պատասխան են տալու իրենց արարքների համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանված կարգով։ Ուզում եմ նաև ասել, որ մեր իշխանությունը պատասխանատվություն ունի ձեր առաջ, օրինականության առաջ։ Եվ մենք այս ողջ քաղաքական գործընթացը կազմակերպելու ենք ժողովրդից ստացած լիազորությունների սահմաններում, մենք չենք ուզում ուրիշի ապօրինությունները փոխարինել մեր ապօրինություններով, մենք չենք ուզում փոխարինել ուրիշների թալանը մեր թալանով, մենք չենք ուզում ուրիշների գողացածը փոխանցել մեր գրպաններ, մենք ուզում ենք ուրիշների գողացածը տեղափոխել պետական բյուջե և ծառայեցնել ժողովրդի կարիքներին։ Ժողովրդից գողացված ամեն մի կոպեկ, ամեն լումա վերադարձվելու է ժողովրդին և ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության հաղթանակը պարզապես այլընտանք չունի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ