Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն առաջարկել է քննարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված հարցը:
«Բոլոր թեմաներից, որոնք պետք է քննարկենք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն է, որ մեզ համար խնդրահարույց է դարձել»,- ասել է Նազարբաևը, հաղորդում է ТАСС-ը:
Վլադիմիր Պուտինն իր հերթին նկատել է․ «Ինչ վերաբերում է ավելի լայն հարաբերություններին՝ ՀԱՊԿ-ի շրջանակում, ԵվրԱզԵս-ի շրջանակում, այստեղ շատ մեծ օրակարգ կա, մեծ ծրագրեր, կան և խնդրահարույց բնույթի հարցեր, ինչպես նրանք, որոնց մասին Դուք ասացիք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը