08 08 2018

Ավելի լավ է Փաշինյանը սովորի մեր սխալների վրա. Սաակաշվիլի

Ավելի լավ է Փաշինյանը սովորի մեր սխալների վրա. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Эхо Москвы» ռադիոկայանիին տված հարցազրույցում  մեկնաբանել է Հայաստանում իրավիճակը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը:

«Ես շատ սիրում ու հետևում եմ Փաշինյանին, և կարծում եմ, որ նա ամեն ինչ ճիշտ է անում: Միակ բանը՝ նա պետք է փոխի համակարգը: Նրա հրամանները հին իրավապահները դեռ կատարելու են, բայց նրանք պարտադիր պատերազմ են պատրաստելու նրա դեմ: Նա պետք է ժամանակին ցրեր խորհրդարանը: Դեռ ուշ չէ: Նա պետք է ամբողջությամբ փոխի իրավապահ համակարգը, որովհետև նրա հաջողությունը շատ կարևոր է մեր բոլորիս համար: Ավելի լավ է, որ նա սովորի մեր սխալների վրա: Պետք չէ, որ նա սեփական սխալները գործի, որովհետև նրա հաջողությունից նաև կախված է մեր բոլորիս հաջողությունը»,- ասել է նա:

Սաակաշվիլին ընդգծել է, որ «ազատության, կոռուպցիայի դեմ պայքարն ինքնին դուր չի գալիս ՌԴ նախագահ Պուտինին», այդ պատճառով նա փորձելու է Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից:

«Ես վստահ եմ, որ Պուտինը պատրաստվում է նրան հեռացնել իշխանությունից: Նա ոչ մի դեպքում չի կարողանա հանգստացնել, համոզել Կրեմլին, որ նման որևէ բան չի անում: Որովհետև ազատության, կոռուպցիայի դեմ պայքարի, փոփոխության գաղափարն ինքնին դուր չի գալիս Պուտինին, նա այն ատում է: Այդ պատճառով նա արշավ կիրականացնի Փաշինյանի դեմ, հատկապես՝ աշնանից»,- պնդել է Սաակաշվիլին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ