Արցախի հերոս, Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանն այն համոզման է, որ Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ:
«Քոչարյանը հո փախչողը չէ։ Մենք չենք ասում, որ պետք չէ քննություն տանել, բայց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու անհրաժեշտություն ենք տեսնում։ Գիտեք՝ տպավորությունն այնպիսին է, որ Ռոբերտ Քոչարյանը, որ նստած է, բոլորս էլ նրա հետ նստած ենք, չէ՞ որ մեր նախագահն է եղել։ Մի վայրկյան չեմ հապաղել, երբ հայտարարվեց, որ նման բան են նախաձեռնում, շտապեցի միանալ դրան»,-Factor.am-ի հետ զրույցում ասաց արցախցի պատգամավորը։
Նշենք, որ Արցախի հանրապետության 30 պատգամավորներից 15-ն են անձնական երաշխավորություն ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու համար։
Նյութն ամբողջությամբ կարդացեք Factor.am-ում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը