07 08 2018

Արցախի պատգամավորների կեսը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն են ներկայացրել

Արցախի պատգամավորների կեսը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն են ներկայացրել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների կեսը օգոստոսի 7-ին միջնորդություն են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին: Նրանում ասվում է.

 

«Կարևորելով 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների պատճառների բացահայտման գործի քննությունը բացառապես իրավական ճանապարհով իրականացնելու անհրաժեշտությունը՝ մենք՝ ներքոստորագրյալներս, միջնորդում ենք Արցախի Հանրապետթյան առաջին նախագահ, Արցախի հերոս և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ՀՀ և ԱՀ պետականաշինության գործում»:

Նամակի տակ ստորագրել են.

  • Ղուլյան Աշոտ - ԱԺ նախագահ
  • Արթուր Թովմասյան - «Հայրենիք»
  • Հյուսնունց Ռուդիկ - «Հայրենիք»
  • Դադայան Ռամելա - «Հայրենիք»
  • Մխիթարյան Արզիկ - «Հայրենիք»
  • Ուլուբաբյան Վարդգես - «Հայրենիք»
  • Բաղրյան Վարդգես - «Ժողովրդավարություն»
  • Գրիգորյան Արամ – «Հայրենիք»
  • Ղահրամանյան Ռոբերտ - «Հայրենիք»
  • Կասպարյան Գրիգորի - «Հայրենիք»
  • Օհանյան Արմեն - «Հայրենիք»
  • Գալստյան Ժաննա - «Ժողովրդավարություն»
  • Մելքումյան Դավիթ - «Ժողովրդավարություն»
  • Բարսեղյան Լյուդմիլա - «Ժողովրդավարություն»
  • Օհանջանյան Արարատ - «Հայրենիք»

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ