02 08 2018

ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ կկիրառի ամենախիստ պատժամիջոցները

ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ կկիրառի ամենախիստ պատժամիջոցները

ԱՄՆ-ի՝ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների սենատորներն օրինագիծ են ներկայացրել, որը ենթադրում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացում: Այս մասին հայտնել են Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, գրում է Новая газета-ն:

Պատժամիջոցները ներառելու են ռուսական պետական պարտքի, ներդրումների, էներգետիկայի և ուրանի ներմուծման հետ կապված գործողություններ, ինչպես նաև կլինեն պաշտոնյաների և օլիգարխների դեմ անձնական պատժամիջոցներ: Օրինագիծը նաև պահանջում է հաշվետվության պատրաստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ակտիվների և կարգավիճակի մասին:

Ինչպես հաղորդվում է, հանրապետականներից այս նախաձեռնությամբ հանդես են եկել Լինդսի Գրեմը (Հարավային Կարոլինա), Ջոն Մաքքեյնը (Արիզոնա), Քորի Գարդները (Կոլորադո), իսկ դեմոկրատներից՝ Ռոբերտ Մենենդեսը (Նյու Ջերսի), Բեն Քարդինը (Մերիլենդ), Ջին Շահինը (Նյու Հեմփշիր)

Ինչպես նշվում է, փաստաթուղթն ուղղված է «CAATSA- ի շրջանակներում պարտադիր պատժամիջոցներ մտցնելուն, ինչպես նաև հակառուսական լրացուցիչ սահմանափակող միջոցների կիրառմանը»:«Մեր նպատակը ստատուս քվոն փոխելը և ջախջախիչ պատժամիջոցներ մտցնելն ու պուտինական Ռուսաստանի դեմ այլ միջոցներ կիրառելն է: Այս օրինագծի պատժամիջոցներն ու այլ միջոցներ երբևէ մտցված պատժամիջոցներից խստագույններն են»,-նշել է հանրապետական Լինդսի Գրեմը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ