26 07 2018

Ռոբերտ Քոչարյանի փոխարեն տեսախցիկները նկարեցին Յուրի Խաչատուրովին

Ռոբերտ Քոչարյանի փոխարեն տեսախցիկները նկարեցին Յուրի Խաչատուրովին

Հուլիսի 26-ին ՀՔԾ է այցելել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա հրավիրվել էր հարցաքննության:

Վաղ առավոտից մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ հերթապահում էին քննչական ծառայության շենքի դիմաց, սակայն նրանց չհաջողվեց ֆիքսել երկրորդ նախագահի՝ ՀՔԾ այցն ու այնտեղից գնալը:

Փոխարենը լրատվամիջոցներն արձանագրեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի այցը ՀՔԾ: Նա ևս հրավիրվել էր հարցաքննության:

Լրագրողների հարցին, թե մտավախություն չունի՞ մարտի 1-ի գործում որպես մեղադրյալ ներգրավվելու, Խաչատուրովը բացասական պատասխան տվեց։

Յուրի Խաչատուրովը 2008-ի մարտի 1-ին զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ