26 07 2018

ԱԱԾ-ն իրական գո՞րծ է անում, թե՞ այս ամենը շոու է. «Հրապարակ»

ԱԱԾ-ն իրական գո՞րծ է անում, թե՞ այս ամենը շոու է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո շատերն են փորձում հասկանալ, թե ինչ հիմնարար փոփոխություններ են կատարվել մեր արտաքին և ներքին քաղաքականության մեջ, կոռուպցիոն բացահայտումները որքանով են ծառայելու իրենց նպատակին՝ համակարգային կոռուպցիան արմատախիլ անելուն, դրա համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն։ Որքանո՞վ է ազատ, մրցակցային դաշտ ստեղծվելու քաղաքական կուսակցությունների կայացման համար, որոնց առաջին փորձությունը լինելու է առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելը։

Մեր հարցերին պատասխանում է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը::

-Թավշյա հեղափոխությունից հետո մենք ականատես ենք կոռուպցիոն բազմաթիվ բացահայտումների, հանրության ուշադրության կենտրոնում ԱԱԾ-ն է։ Կա տեսակետ, որ ԱԱԾ-ին ֆետիշացնում են։ Նկատի ունենանք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հավակնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին։ ԱԱԾ-ն ժամանակի ընթացքում չի՞ վերածվի ներքաղաքական կյանքում գլխավոր դերակատարի։

-Ինձ ավելի շատ մտահոգում է այն հարցը՝ արդյո՞ք ԱԱԾ-ն գործում է օրենքի սահմաններում, թե՞ ոչ։ Արդյոք իրակա՞ն գործ է արվում, թե՞ այս ամենը շոու է։ Միանշանակ է, որ պոպուլիզմի տարրերը շատ են, հեղափոխությունից հետո պոպուլիզմը շարունակվում է Հայաստանում, կառավարության հիմնական քաղաքականությունը հիմնվում է պոպուլիզմի վրա։ Սակայն կոռուպցիայի դեմ պայքարը ոչ թե ԱԱԾ-ի գործն է, այլ հստակ օրակարգ է։ Կառավարությունը պետք է ձևավորի քաղաքական օրակարգ։ Եվ քանի որ դա չկա, հանրությունը տեսնում է գործողություններ։ Եվ դա կշարունակվի մինչև ընտրությունները, քանի որ հիմնական խնդիրը ձայներ ստանալն է, իսկ պոպուլիզմն իր դերը կատարելու է այդ դեպքում։ Այնպես որ՝ մինչև ընտրությունները մենք կտեսնենք նման շոուներ։ Այլ հարց է՝ մենք կտեսնե՞նք իրական քաղաքականություն, որը երկրի զարգացման հիմքը կդնի։ Այս պահին ես դա չեմ տեսնում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ