19 07 2018

Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելն անընդունելի է. Նիկոլ Փաշինյան

Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելն անընդունելի է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բելառուսական «Եվրոռադիո» լրատվամիջոցին, որում անդրադարձել է Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցին:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` Բելառուսի կողմից «Պոլոնեզ» զինատեսակի վաճառքը Ադրբեջանին լարվածություն է ստեղծում Մինսկի և Երևանի հարաբերություններում:

«Մեզ անհանգստացնում է Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը, դա մեր հարաբերությունների համար մեծ խնդիր է: Ես այդ մասին ասել եմ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ զրույցում: Այս խնդիրը սրվում է այնքանով, որ Հայաստանը և Բելառուսը ՀԱՊԿ անդամ են, ռազմաքաղաքական գործընկերներ: Հայաստանի բոլոր քաղաքացիները դժգոհ են, որ Բելառուսը Ադրբեջանին զենք է վաճառում»,- հայտնել է վարչապետը՝ հավելելով, որ իրենց խնդիրը Լուկաշենկոյին ինչ-որ բան համոզելը չէ: Հայաստանը ներկայացրել է իր տեսակետը այդ հարցի հետ կապված՝ հույս ունենալով, որ Բելառուսը կհարգի Հայաստանի շահերը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ