17 07 2018

Հրաժարական է տվել վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչը

Հրաժարական է տվել վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչը

Աշխատանքից ազատվելու դիմում է գրել ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը: Այս մասին նա հաղորդել է ֆեյսբուքյան իր էջում:

«Սիրելի ընկերներ, այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից։ Ուրախ եմ, որ լավ թիմում եմ աշխատել։ Չեմ կարծում, թե կրոնական հայացքներս, առաջին նախագահի հասցեին արած արտահայտությունս, «Աշտարակ կաթի» և թերթեր չգնելու պատմությունները, որոնք հասարակական հնչեղություն ստացան, իրենց պատշաճ բացատրությունները չեն ստացել իմ կողմից:

Բայց և այնպես, բոլորս պետք է հաշվի նստենք որոշակի իրողությունների հետ և իրականությանը ճակատ առ ճակատ հանդիպենք։ Իմ աջակցությունն եմ հայտնում ներկայիս գործադիր իշխանությանը։ Ուժերիս ներածին չափով օգնական եմ լինելու նրան։ Լավ մնացեք...

Հ.Գ. Խղճիս և Աստծո առաջ ուղիղ եմ»,- գրել է Գևորգ Աճեմյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ