Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը և Aeronautics իսրայելական ընկերությունը նոր տեսակի անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության մասին համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հաղորդել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը:
Minval.az-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության փոխնախարար Յահյա Մուսաևի և Aeronautics ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Յեդիդիա Յաարինի հանդիպման ժամանակ:
Ինչպես նշվում է, կողմերն ընդգծել են տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր արտադրող AZAD Systems համատեղ ձեռնարկության բարեհաջող աշխատանքը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը