«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀԿ-ն հրաժարվել է այս տարվա աշնանը նախատեսած համագումար անցկացնելու մտքից: Բացի այդ, ինչպես պնդում են մեր աղբյուրները, վերջին շրջանում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այնքան էլ ակտիվ չի զբաղվում կուսակցական հարցերով՝ գերադասելով դրանք վստահել փոխնախագահներին և կուսակցության Գործադիր մարմնի անդամներին:
Սերժ Սարգսյանը կուսակցության կենտրոնական գրասենյակ շաբաթը մեկ անգամ է այցելում՝ մասնակցելու Գործադիր մարմնի նիստերին: Նա միայն այդ օրերին է հանդիպում կուսակիցներին, դեմ առ դեմ քննարկումներ անցկացնում նրանց հետ: Մնացած ընթացքում, ինչպես պնդում են մեր աղբյուրները, նա հեռախոսազանգերի միջոցով է կապի մեջ լինում կուսակիցների հետ: Բացի այդ, այս օրերին ՀՀԿ-ից ակտիվորեն շարունակվում է արտահոսքը. մարդիկ զանգվածաբար ՀՀԿ-ից հեռանալու դիմումներ են ներկայացնում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը