11 07 2018

Հունաստանը ռուս դիվանագետների է արտաքսել

Հունաստանը ռուս դիվանագետների է արտաքսել

Հունաստանից երկու ռուս դիվանագետի են արտաքսել: Այս մասին հայտնում է Газета-ն՝ հղում անելով հունական «Կատիմերինիե» թերթին: Եվս երկու ռուս դիվանագետի արգելվել է Հունաստանի տարածք մուտք գործել: Արտաքսման պատճառը, ըստ աղբյուրների, երկրի ազգային անվտանգության դեմ հակաիրավական գործողություններն են:

Աթենքի այս գործողություններն ուղղված են տեղեկատվության հավաքման և տարածման, ինչպես նաև պետական պաշտոնյաներին կաշառելու փորձերին: Ինչպես աղբյուրն է նշում, խոսքն այս դեպքում Հունաստանում Ռուսաստանի ազդեցությունն ուժեղացնելուն միտված քայլերի մասին է:

Պարբերականը գրում է, որ Աթենքի որոշումը վերաբերում է բացառապես այդ չորս մարդուն, ինչը պետք չէ կապել Հունաստանի՝ Ռուսաստանի հանդեպ ունեցած ընդհանուր լավ վերաբերմունքի հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ