11 07 2018

Հովիկ Աբրահամյանի գինու-կոնյակի գործարանը վաճառվել է. «Ժողովուրդ»

Հովիկ Աբրահամյանի գինու-կոնյակի գործարանը վաճառվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ընկերությունը Արարատի և Վայոց Ջորի ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 5-ի վճռով հարկադրված սնանկ է ճանաչվել: Այս ընկերությունը պատկանում է ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

Ավելին՝ գործարանի տնօրենը նրա եղբայրն էր՝ Հենրիկ Աբրահամյանը:

Ընկերության սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե գործարանը դեռևս 2016-2017 թվականներին արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության կողմից վաճառվել է. «Այսօր ընկերության հաշվապահական փորձաքննությունն է տեղի ունենալու: Ընկերությունը, որը շահագործել է գործարանը, նոր է սնանկ ճանաչվել, բայց գործարանը 2016-2017 թթ. է վաճառվել»:

Հ. Աբրահամյանի՝ քաղաքականությունից դուրս գալուց հետո, փաստորեն, իրենց պատկանող բիզնեսը հայտնվել է ծանր պայմաններում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ