10 07 2018

Վարչապետի նոր նշանակումները

Վարչապետի նոր նշանակումները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ին որոշում է ստորագրել, որում մի շարք նշանակում-ազատումներ են կատարվել:

Տաթևիկ Ռևազյանը նշանակվել է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ։

Տաթևիկ Ռևազյանը ծնվել է Երևանում, բայց մեծացել և կրթություն է ստացել Դանիայում: Մագիստրոսի երկու աստիճան ունի, սովորել է Copenhagen Business School-ում և Stockholm School of Economics-ում: Աշխատել է միջազգային «FLYR» ընկերությունում, որը զբաղվում է ընկերության ու համաշխարհային ավիաընկերությունների համագործակցությամբ:

Ինեսսա Գաբայանը նշանակվել է ջրային կոմիտեի նախագահ: Նա տեխնիկական գիտությունների թեկնածու է, եղել է «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի տնօրեն:

Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Հրազդանի քաղաքապետ:

Առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արայիկ Բաղրյանն աշխատանքից ազատվել է՝ Արցախի առողջապահության նախարար նշանակվելու կապակցությամբ:

Ալեքսանդր Շագաֆյանը նշանակվել է կրթության տեսչական մարմնի ղեկավար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ