Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանին:
Ռեզա Արդաքանիանը վարչապետին է փոխանցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ուղերձն ու Իրան այցելելու հրավերը:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Իրանի միջև համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին և նոր նախաձեռնությունների կյանքի կոչման հնարավորություններին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը