21 06 2018

Վրաստանն ունի նոր վարչապետ և օպտիմալացված կառավարություն

Վրաստանն ունի նոր վարչապետ և օպտիմալացված կառավարություն

Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել նոր վարչապետ Մամուկա Բախտաձեի կառավարությանը։

Կառավարության ծրագրին կողմ է քվեարկել 99 պատգամավոր, դեմ՝ 6։

Նոր կառավարությունը փոփոխությունների կենթարկվի՝ նախարարների քանակը 14-ից հասցնելով 11-ի:

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հրաժարական ներկայացրեց հունիսի 13-ին՝ տևական բողոքի ցույցերից հետո:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ