21 06 2018

Վարչապետը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը

Վարչապետը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը չի ընդունել: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետը: «Տիկին Թանդիլյանի հետ որոշել ենք, որ պետք է շարունակենք համատեղ աշխատանքը, այդ թվում՝ կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ քննարկումները շարունակելու նպատակով: Համակարգը լրջագույն բարելավման կարիք ունի և տիկին Թանդիլյանի, տնտեսական զարգացման և ներդրումների ու արդարադատության նախարարի հետ պայմանավորվել ենք աշխատել, որպեսզի երկու ամսվա ընթացքում ունենանք կոնկրետ նախագիծ»:

Մանե Թանդիլյանն էլ ասաց, որ իր հրաժարականի պատճառը կապված է եղել նաև համակարգի սկզբունքների հետ: «Պատրաստ ենք կարճ ժամանակում լրամշակել համակարգի վերաբերյալ նախագիծը և ներկայացնել հանրությանը՝ նաև ընդհանուր քննարկումներ անցկացնելու նպատակով»,- ասաց նախարարը և հավելեց, որ փոփոխված օրենքը 2019-ի հունվարի 1-ից պետք է լիարժեք կիրառվի:

Հիշեցնենք, որ Մանե Թանդիլյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հունիսի 12-ին՝ կառավարության արտահերթ նիստից հետո:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ