18 06 2018

Վստահ եմ, որ իմ անունը ես կվերկանգնեմ. Մանվել Գրիգրյան

Վստահ եմ, որ իմ անունը ես կվերկանգնեմ. Մանվել Գրիգրյան

Ազգային ժողովի ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանը նամակ է ուղղել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին։ 

Այս մասին գրում է Aysor.am-ը:

«Տեղեկացված եմ ԱԱԾ տարածած նյութերից և հանրային արձագանքից։ Տեղյակ եմ նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության արձագանքից։

Հարկ եմ համարում հայտնել, որ նման արձագանքը սպասելի էր, եթե չեն ներկայացված նաև հակափաստարկները։ Իսկ դա հնարավոր է անել միայն խորը, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննության ընթացքում։

Նախաքննության ընթացքում մանրամասն կներկայացնեմ բոլոր անհրաժեշտ ապացույցները, այդ թվում՝ փաստաթղթային, թե խնդրո առարկա գույքն ինչու և ինչ ձևով է հայտնվել Երկրապահ կամավորական միությանը սպասարկող պահեստներում, թե ինչպես է այն անընդհատ օգտագործվել այդ միության կանոնադրական խնդիրների լուծման համար։ Չմոռանանք, որ Երկրապահ կամավորական միությունը կար, մնում է և շարունակելու է մնալ Հայաստանի և Արցախի անվտանգությանը աջակցող հենասյուներից մեկը։

Քանի որ չունեմ որևէ ցանկությունը խորչընդոտելու նախաքննությանը, կոչ եմ անում իմ գործընկերներին համաձայնություն տալ ինձ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու՝ առանց իմ ներկայության։ Վստահ եմ, որ իմ անունը ես կվերկանգնեմ», - գրված է Մանվել Գրիգորյանի նամակում։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն հունիսի 19-ին կքննարկի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ