Կառավարությունը հունիսի 18-ին արտահերթ նիստ էր հրավիրել: Օրակարգում երկու հարց էր, որը վերաբերում էր ԱԺ արտահերթ նիստ հրավիրելուն:
Նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Առանց որևէ մեկի անմեղության կասնխավարկածը խախտելու, մենք փաստում ենք, որ գործ ունենք ՀՀ պատմության թերևս ամենամեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ: Բացահայտումները ցնոցող են, շոկային հայ հանրության համար:
Ես շնորհակալություն եմ հայտնել ԱԱԾ տնօրենին և նրան խնդրել եմ շնորհակալության խոսեքեր ասել ԱԱԾ այն աշխատակիցներին, որ մշակել են այս օպերացիան և իրականացրել:
Պետք է բացահայտվեն, պատասխանատվության կանչվեն անկախ կոչումներից և այլ հանգամանքներից:
Ուզում եմ հայտարարել, որ կոռուպցիայի հետ որևէ կոմպրոմիս չի լինելու: ՀՀ-ից կոռուպցիան արմատախիլ է արվելու:
Կարող ենք հիմա ասել, որ երկար տարիներ մեր արած հայտարարությունը, որ երկիրը սիստեմատիկաբար թալանվում է, հիմնավորվում է»:
Հունիսի 19-ին, ժամը 11-ին հրավիրվում է ԱԺ արտահերթ նիստ՝ ԱԺ պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու հարցով:
ԱԺ արտահերթ նիստի նախաձեռնողի ներկայացուցիչ է նշանակվել Ամալյա Ենգոյանը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում խուզարկությամբ մի շարք բացահայտումներ է արել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը