Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 14-ին, տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Մոսկվայում գտնվող հայկական եկեղեցի, որից հետո՝ Մոսկվայի հայկական Գր. Նարեկացու անվան վարժարան:
Եկեղեցու բակում են հավաքվել մոսկվաբնակ հայեր՝ վարչապետի հետ շփվելու համար:
Մոսկվայի Հաղթանակի թանգարանում Հայաստանի վարչապետը մասնակցել է Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը և հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է՝ «Լուժնիկի» մարզադաշտում ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը և մեկնարկային՝ Ռուսաստան-Սաուդյան Արաբիա խաղին մասնակցելու համար:
Վարչապետն արդեն հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը