ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա:
Նիկոլ Փաշինյանը ներկա կլինի Ֆուտբոլի ԱԱ-2018-ի բացման արարողությանը, որը կայանալու է հունիսի 14-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում և առաջին խաղին:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այդ այցի ժամանակ ՌԴ և ՀՀ ղեկավարները հանդիպում կունենան:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը