07 06 2018

Պատգամավորները նիստերի դահլիճում հաշիվներ էին պարզում



ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր կառավարության ծրագիրը, պատգամավոր Սամվել Ֆարմանյանը վարման կարգով ելույթ ունեցավ և ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանին խնդրեց իր ելույթներում Սերժ Սարգսյանի մասին խոսելիս չօգտագործել քաղաքական բռնապետ արտահայտությունը:

Միքայել Մելքումյանն արձագանքեց, որ իր հայտարարությունները պետք է դիտել քաղաքական տեսանկյունից: Մելքումյանին հակադարձեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը, ում արձագանքեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը՝ ասելով. «Էշ-էշ մի խոսա»:

Այնուհետև ԱԺ ղեկավարությունը փորձում էր հանդարտեցնել պատգամավորներին:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ