07 06 2018

Սփյուռքի նախարարությունը ներողություն է խնդրում հակաօրենսդրական նշանակման համար

Սփյուռքի նախարարությունը ներողություն է խնդրում հակաօրենսդրական նշանակման համար

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի սխալ կիրառման արդյունքում սփյուռքի նախարարի խորհրդական նշանակված Վաղարշակ Հակոբյանն ազատվել է խորհրդականի պաշտոնից և նշանակվել սփյուռքի նախարարի օգնական:

Սփյուռքի նախարարությունն ափսոսանք է հայտնում տեղի ունեցած շփոթմունքի համար և հայցում է քաղաքացիների ներողամտությունը։

Ըստ օրենսդրության, խորհրդական կարող է նշանակվել 30 տարին լրացած քաղաքացին, իսկ Վաղարշակ Հակոբյանը 27 տարեկան է:

Հիշեցնենք, որ մինչ այս Սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը հայտարարում էր, թե օրենքի խախտում չկա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ