ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքին և անդրադարձել հայ-ռուսական հարաբերություններին:
«Ռուսաստանը Հայաստանի ամենամտերիմ բարեկամն է, և դա կասեն հայերի մեծամասնությունը մոլորակի ցանկացած կետում։ Ինձ չի գոհացնում, թե մեր հայ համայնքը ինչպես է ներկայացված Ռուսաստանում։ Մեր մշակութային ու կրթական ներկայությունը ինձ չի գոհացնում։ Հայ համայնքը խոշոր է, բայց ներկայության որակ չկա»,– նշել է նախագահը։
Նախագահն ասել է, որ լավ գիտի Ռուսաստանը, և արևմտյան երկրներում դեսպան աշխատելով՝ իրեն պակաս հարմարավետ չի զգում Մոսկվայում, Աստանայում, Տաշքենդում և Սանկտ Պետերբուրգում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը