Ուժի մեջ Է մտնում Հայաստանի և ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այդ մասին հայտնել Է ԵՀ մամուլի ծառայությունը:
«ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը ստորագրվել Է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում, այսօրվանից կիրառվում Է ժամանակավոր հիմքի վրա: Համաձայնագիրը ներառում Է քաղաքական, տնտեսական և այլ հարցեր:
Համաձայնագիրը կոչված Է շոշափելի օգուտ բերել Եվրամիության և Հայաստանի քաղաքացիներին: Դա արվելու Է, օրինակ, անվտանգության, ներդրումային կլիմայի բարելավման, աճի խթանման և աշխատատեղերի ստեղծման հարցերի շուրջ համագործակցության ամրապնդման հաշվին: Այսօրվա դրությամբ համաձայնագրի մեծ մասը կիրառվելու Է ժամանակավոր հիմքի վրա»,- հայտնել Է ԵՀ-ն:
Համաձայնագիրն արդեն վավերացրել է Հայաստանը, ԵՄ երկրներից՝ Լատվիան, Լիտվան և Էստոնիան: Մյուսները վավերացման փուլում են:
Համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի անդամ պետությունների կողմից վավերացման գործընթացիավարտից հետո, երբ նաև բոլոր ընթացակարգերն ավարտված կլինեն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը