31 05 2018

Թող անակնկալ լինի. Նախարարը մարզպետների անունները չի բացահայտում



Կառավարության՝ հունիսի 1-ի նիստի օրակարգում ՀՀ 6 մարզպետների նշանակման հարցն է: Մյուս 4-ի անունը դեռ հայտնի չէ:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ առաջիկայում հայտնի կլինի: Ասաց նաև, որ մարզպետների շարքում կլինեն նաև ԲՀԿ-ականներ:

Այս պահին հայտնի 6 անուններից 2-ը դաշնակցական են, մյուսները՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:

Նրանք են՝

  1. Աշոտ Սիմոնյանը (Արագածոտն, ՀՅԴ),
  2. Իշխան Սաղաթելյանը (Գեղարքունիք, ՀՅԴ),
  3. Գարիկ Սարգսյանը (Արարատ, ՔՊ),
  4. Ռոմանոս Պետրոսյանը (Կոտայք, ՔՊ),
  5. Վահե Ղալումյանը (Տավուշ, ՔՊ),
  6. Կարեն Սարուխանյանը (Շիրակ, ՔՊ):

«Մարզպետները չեն կարող ներկայացնել քրեաօլիգարխիան, չեն կարող զբաղվել բիզնեսով, օրենքով սահմանված կարգով պետք է իրենց պարտավորությունները կատարեն»,- ասաց Սուրեն Պապիկյանը։ Դիտարկմանը, որ Իշխան Սաղաթելյանը գործարար է, Սուրեն Պապիկյանն ասաց, որ այդ մասին տեղեկությունների չի տիրապետում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ