Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը. այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Դամասկոսը և Ցխինվալը, ինչպես նաև Դամասկոսը և Սուխումը հայտարարել են փոխադարձ ճանաչման և դեսպանատների մակարդակով դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին:
Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունները մինչ այս ճանաչել էր 6 երկիր, որոնց թվում՝ Ռուսաստանը և Վենեսուելան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը