Ազգային ժողովից դուրս գալիս լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԱԾ բացահայտումներին և «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում ստուգումներին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ընդամենը երկրում գնում է օրինականության հաստատման գործընթաց:
«Այն, ինչ մենք հայտարարել ենք, որ վենդետաներ չեն լինելու, ես վերահաստատում եմ: Բայց որեւէ մեկը չփորձի սա ընկալել որպես թուլության նշան, այլապես ջախջախիչ հակահարված կստանա: Վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց,- բոլորն ազատված են կոռուպցիոն պարտավորություններից, բայց ոչ մեկը չմտածի, որ կարող է պետությանը խաբել: Բոլորին կոչ եմ անում կամավոր գալ էդ դաշտ, նախկինում չվճարված հարկերը վերահաշվարկել, որ այդ ամենն ԱԱԾ-ի միջոցով տեղի չունենա: ԱԱԾ-ն ինչ խնդիր դնի, կլուծի շատ արագ, կոշտ և օրինական ճանապարհով: Բոլորին կոչ եմ անում չհասցնել դրան»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը