28 05 2018

Մենք ամեն ինչ անելու ենք, որ հասարակությունը դժգոհ չլինի ոստիկանությունից. Ոստիկանապետ

Մենք ամեն ինչ անելու ենք, որ հասարակությունը դժգոհ չլինի ոստիկանությունից. Ոստիկանապետ

Այսուհետև մեր կյանքում լինելու են միայն հաղթանակներ: Սա ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի ցանկությունն ու բարեմաղթանք է Առաջին Հանրապետության 100-ամյակին: Լրագրողների հետ զրույցում, գնահատելով վերջին իրադարձություններից հետո փոփոխությունները, նա նշեց. «Ոստիկանություն-հասարակություն հարաբերություններում կար որոշակի հեռավորություն, անդունդ: Մենք կփորձենք այդ անդունդը լցնել: Հասարակություն-ոստիկանություն հարաբերությունները պետք է էլ ավելի բարձր մակարդակի լինեն: Մենք ամեն ինչ անելու ենք, որ հասարակությունը դժգոհ չլինի ոստիկանությունից»:

Միևնույն ժամանակ Վալերի Օսիպյանը համոզմամբ՝ բարեփոխումներ միշտ էլ եղել են, երեկ, այսօր և վաղն էլ կլինեն: Զգալի աշխատանք կա արած, բայց դա դեռ թերի է, պետք է զարգացնել:

Խոսելով կոռուպցիայի մասին՝ ոստիկանապետն ասաց, որ այն պետք է տեղ չունենա ամբողջ Հայաստանում: «Կոռուպցիայի մասով մենք որդեգրել ենք իսպառ վերացնել այն: Կոռուպցիան պետք է տեղ չունենա որևէ ոլորտում, համարենք, որ այն ամենաչար երազում է եղել»,- նշեց Վալերի Օսիպյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ