18 05 2018

22 նախարար, 10 փոխվարչապետ. ՌԴ նոր կառավարության կազմը

22 նախարար, 10 փոխվարչապետ. ՌԴ նոր կառավարության կազմը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Դմիտրի Մեդվեդևի կառավարության նոր կազմին: Այս մասին հայտնում է ria.ru-ն: Պուտինը, իհարկե, նախապես քննարկել է թեկնածուների կազմը:

Դմիտրի Մեդվեդևը կունենա 10 տեղակալ:

Առաջին փոխվարչապետ և ֆինանսների նախարար է դարձել Անտոն Սիլուանովը: Օլգա Գոլոդեցը նշանակվել է սպորտի և մշակույթի հարցերով փոխվարչապետի պաշտոնում, Տատյանա Գոլիկովան` սոցիալական բլոկի փոխվարչապետի պաշտոնում, Վիտալի Մուտկոն` շինարակակն ոլորտը համակարգող փոխվարչապետի պաշտոնում:

Սերգեյ Լավրովը վերանշանակվել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում, Սերգեյ Շոյգուն էլ կշարունակի պաշտոնավորել որպես պաշտպանության նախարար:

Պաշտոնը պահել են նաև Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Մաքսիմ Տոպիլինը, առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան, տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը:

Ալեքսանդր Նովակը կշարունակի գլխավորել Էներգետիկայի նախարարությունը, Դենիս Մանտուրովը` Արդյունաբերության և առևտրի նախարարությունը, Վլադիմիր Մեդինսկին՝ մշակույթի նախարարությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը կառաջարկվի ղեկավարել Կալինինգրադի մարզի ղեկավարի նախկին պաշտոնակատար, Անվտանգության դաշնային խորհրդի փոխտնօրեն Եվգենի Զինիչևին։  

Գիտության և բարձրագուն կրթության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Միխաիլ Կոտյուկովը։

Բնակարանային տնտեսությունների և շինարարության նախարար կդառնա Տյումենի նահանգապետ Վլադիմիր Յակուշևը։

Գյուղատնտեսության նախարարությունը կգլխավորի Դմիտրի Պատրուշևը՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի որդին։

Տրանսպորտի նախարարը Եվգենի Դիտրիխն է։

Նախարարների թիվը նոր կառավարությունում կլինի 22–ը նախկին 21-ի փոխարեն։

Նորաստեղծ լուսավորության նախարարությունը կղեկավարի Օլգա Վասիլևան։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ