«Չնայած նրան, որ ես հակված էի հրաժարվել առաջին տիկնոջ կարգավիճակից ու պարտականություններից, այնուամենայնիվ կա հասարակական պահանջ: Քանի որ կա հասարակական պահանջ, ես հասկացա, որ իրավունք չունեմ հրաժարվել դրանից: Ենթադրում եմ, որ դա շարունակվում է ավանդույթի ուժով, աշխարհում ևս ընդունված է՝ այն, ինչ չեն հասցնում անել կառավարության կազմը, ինչ–որ առանձին ոլորտներ մնում է առաջին տիկնոջ վրա»,- Ազատություն TV-ի ասաց ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանը, որը «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն է:
«Ես կաշարունակեմ լինել թերթի խմբագիր, մեր թերթն էլ կքննադատի բոլորին, եթե քննադատության հիմքեր տեսնի, այդ թվում՝ վարչապետին»,- ասաց նա:
Աննա Հակոբյանն ասաց, որ իրենց ընտանեկան կյանքում միակ խոշոր փոփոխությունը եղել է բնակության վայրի փոփոխությունը՝ տեղափոխվել են կառավարական առանձնատուն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը