Վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Անգելա Մերկելը.
«Հարգարժա՛ն պարոն վարչապետ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ընտրվելու կապակցությամբ:
Որպես հուսալի գործընկեր՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը շարունակելու է աջակցել Հայաստանի Հանրապետությանը արդիականցման և բարեփոխումների իրականցման ընթացքում և ջանքեր է գործադրելու՝ երկկողմ բարեկամական հարաբերությունները խորացնելու, ինչպես նաև տարածաշրջանի խաղաղ զարգացման ուղղությամբ: Մեծապես ողջունում եմ, որ վերջին օրերի և շաբաթների քաղաքական գործընթացների բոլոր մասնակիցները դրսևորեցին պատասխանատվության բարձր զգացում՝ ի բարօրություն հայ ժողովրդի: Կառավարության ձևավորման և Ձեր պաշտոնավարման ընթացքում մաղթում եմ Ձեզ հաջողություն և ամենայն բարիք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը