10 05 2018

Արթուր Վանեցյանը` ԱԱԾ տնօրեն

Արթուր Վանեցյանը` ԱԱԾ տնօրեն

ՀՀ Ազգային անվտանգության պետի պաշտոնում Գեորգի Կուտոյանին կփոխարինի Երևան քաղաքի վարչութան պետի տեղակալ Արթուր Վանեցյանը: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ընթացքում:

Փաշինյանի խոսքով՝ երկար տարիներ ԱԱԾ գործառույթը խեղաթյուրված է եղել, ԱԱԾ-ն ավելի շատ ներքաղաքական խնդիրների մասնակից է եղել, քան երկրի անվտանգության ապահովմամբ է զբաղվել:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ ԱԱԾ գործառույթները, որոնք կապված են հետախուզության, հակահետախուզության հետ, անվտանագության արտաքին կոմպոնենտն է:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն հրամանագիր է ստորագրել Արթուր Վանեցյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ