10 05 2018

Խաչիկ Ասրյանը լքում է կառավարությունն ու ՀՀԿ-ն

Խաչիկ Ասրյանը լքում է կառավարությունն ու ՀՀԿ-ն

«Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնից: Նա հայտնել է նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունից դուրս գալու որոշման մասին: Իր կողմից տարածված հայտարարության մեջ նա տեղեկացրել է նաև նոր կուսակցություն հիմնելու մասին.

«Քննության առնելով «Հայոց Արծիվների» Խորհրդի անդամների, բոլոր մասնաճյուղերի ղեկավարների վերլուծությունները, առաջարկները և 45.117 անդամների անկեղծ ցանկությունը, որոշում ընդունվեց.   15-ամյա գործունեության արդյունքում Հայաստանում 301 մասնաճյուղ հիմնադրած «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ամուր հիմքի վրա ստեղծել նոր` «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը»:

Նա հայտնել է, որ բոլոր հարցերի պատասխանները կհնչեն «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջիկայում կայանալիք հիմնադիր համագումարում:

Նշենք, որ Խաչիկ Ասրյանը ՀՀԿ խորհրդի անդամ է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ