Հայաստանի հանրապետական կուսակցությունը համապատասխան քանկի ձայներով կաջակցի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությանը։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Նրա օգտին հավաքագրվել է 45 ստորագրության, և ՀՀԿ-ն համապատասխան քանակի ձայներով կապահովի, որ նա դառնա վարչապետ»,- ասաց ՀՀԿ խոսնակը՝ հավելելով, որ իրենք մի քանի պատգամավորի հորդորել են կողմ քվեարկել. «Սա մեր կոլեկտիվ որոշումն է, այդտեղ պառակտում չկա։ Կարող է ութ լինել, կարող է 10 կամ 11 ձայն լինել»։
Վահրամ Բաղդասարյանը մայիսի 8-ին կհայտարարի, թե ովքեր են կողմ քվեարկողները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը